Մհեր Գրիգորյան

Ծնվել է 1972 թ. փետրվարի 15-ին Աշտարակ քաղաքում

1989-1991 թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1991-1994 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում։

1997-1998 թթ. անցել է 6-ամսյա որակավորման դասընթաց Լիդսի համալսարանի բիզնես դպրոցում (Մեծ Բրիտանիա):

1994-1996 թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ,

1996 թ. սկսել է իր մասնագիտական գործունեությունը Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թթ. զբաղեցրել է որպես իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը։

1999-2005 թթ. աշխատել է «Հայներարտբանկում» (ներկայումս՝ «Ամերիաբանկ») իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում։

2002-2006 թթ. իրավաբանական խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին:

2004-2005 թթ. համատեղությամբ աշխատել է «HSBC Հայաստան» բանկում որպես իրավաբանական ծառայության ղեկավար։

2005-2007 թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրենի պաշտոնը։

2007-2011 թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան» բանկում որպես գործադիր տնօրենի տեղակալ։

2006-2018 թթ. զբաղեցրել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ» խորհրդի անդամի պաշտոնը:

2011-2018 թթ. զբաղեցրել է «Արդշինբանկի» վարչության նախագահի պաշտոնը։

2012-2018 թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը:

2018 թվականի մայիսի 12-ից Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

2018 թվականի հոկտեմբերի 16-ից կատարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարի գործառույթները:

2019 թվականի հունվարի 16-ից Հայաստանօ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

Պարգևները
2016 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։

2017 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։


Այլ տվյալներ

Պահեստազորի սպա է։

Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտում

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։