Պետկևիչ Նատալյա Վլադիմիրի

Պետկևիչ Նատալյա Վլադիմիրի

Ծնվել է 1972 թվականին Մինսկ քաղաքում:

1994 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1994-1995 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետական իրավունքի բաժնի առաջատար մասնագետ:

1995-1998 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետական և միջազգային իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ, խորհրդատու-խորհրդական, վարիչ:

1998-1999 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր պետաիրավական վարչության պետական և միջազգային իրավունքի վարչության ղեկավար:

1999-2001 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, գլխավոր պետաիրավական վարչության պետական և միջազգային իրավունքի վարչության ղեկավար:

2001-2004 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ:

2004-2009 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2009-2010 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

2011-2014 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի օգնական:

2024-2025 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

2025 թվականին՝ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ: