Կուշնարև Նիկոլայ Գենադևիչ

Կենսագրություն

Ծնվել է 1975 թվականի մարտի 26-ին Վոլգոգրադ քաղաքում:

1998 թվականին ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտը, իսկ 2001 թվականին՝ ասպիրանտուրան:

Տնտեսագիտության թեկնածու է:

1997-2013 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունում (այդ թվում՝ Ինդոնեզիայի Հանրապետությունում ու Թաիլանդի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչություններում):

2013-2016 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության ու առևտրի նախարարության Արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման վարչության փոխտնօրեն, տնօրեն:

2016 թվականի օգոստոսին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն:

Ունի «Ռուսաստանի Դաշնության պատվավոր մեքենաշինարար» պատվավոր կոչում:

Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության գերատեսչական պարգևներով: