Բակայ Մականբայի Մականբաև
Ծնվել է 1993 թվականին Ջալալաբադ քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն)։
2015 թվականին ավարտել է Ղրղզա-Ռուսական Սլավոնական համալսարանը։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան, 2021 թվականին՝ ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրան։
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է ուսանողական տարիներին կոմերցիոն հատվածում:
2018 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչությունում։
2022 թվականին նշանակվել է Վարչության արարողակարգային ապահովման բաժնի պետի պաշտոնում։
Ունի գերատեսչական գովասանագրեր և պատվոգրեր։
Ամուսնացած է, դաստիարակում է որդի։
2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տնօրենի պաշտոնում։