Իմանալիև Դանիար Շարշենբեկովիչ
Ծնվել է 1980 թվականի ապրիլի 21-ին Բիշքեկ քաղաքում, Ղրղզստանի Հանրապետություն։
2003 թվականին ավարտել է Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը «Ձեռնարկությունների տնտեսություն» մասնագիտությամբ։
2012 թվականին ավարտել է Ռիցումեյկան համալսարանը «Տնտեսական զարգացում» մասնագիտությամբ, ք. Կիոտո, Ճապոնիա։
2004 թվականին աշխատել է Գիտության և մտավոր սեփականության պետական գործակալությանն առընթեր Նորարարական տեխնոլոգիաների պետական կենտրոնում որպես 1-ին կարգի մասնագետ (ՂրղզՊատենտ)։
2004-2006 թվականներին՝ Ղրղզստանի Ժ․ Բալասագինի անվան ազգային համալսարանի երիտասարդության հարցերով կոմիտեի համակարգող։
2006-2009 թվականներին՝ միջնաժամկետ կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում։
2009 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետության Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ՊՄԳ նախագծերի ֆիսկալ ռիսկերի կառավարման սեկտորի վարիչ։
2009-2010 թվականներին՝ Զարգացման, ներդրումների և նորարարությունների կենտրոնական գործակալության բյուջետային ծառայության փորձագետ։
2012-2014 թվականներին՝ Ղրզղստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածաշրջանային զարգացման, տրանսպորտի, շինարարության և հաղորդակցությունների բաժնի փորձագետ։
2014-2015 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի էկոնոմիկայի և ներդրումների բաժնի ինտեգրման գործընթացների և մակրոտնտեսության հատվածի վարիչ։
2015-2018 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար։
2018 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի էկոնոմիկայի և ներդրումների բաժնի վարիչ։
2018-2021 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ռազմավարական զարգացման, էկոնոմիկայի և ֆինանսների բաժնի վարիչ։
2021 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հուլիս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքների վարչության տնօրեն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2025 թվականի հուլիսի 29-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար: