Նազարենկո Վիկտոր Վլադիմիրի

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի հուլիսի 1-ին Գոմելի մարզի Կալինկովիչսկի շրջանի Ալեքսանդրովկա գյուղում։

1976 թվականին գերազանցությամբ ավարտել է Գոմելի մեքենաշինական տեխնիկումը, 1981 թվականին նույնպես գերազանցությամբ ավարտել է Գոմելի պոլիտեխնիկական ինստիտուտը «մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղակտրող հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։

1999 թվականին Բելառուսի նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո ստացել է տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում, իսկ 2006 թվականին նույն ուսումնական հաստատության ասպիրանտուրան ավարտելուց հետո նրան շնորհվել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական կոչումը։

Ունի տեխնիկական կարգավորման, հավաստագրման, չափագիտության, որակի կառավարման (մենեջմենթի), ինչպես նաև պետական ծառայության մեծ գործնական փորձ։ Իր աշխատանքային կենսագրությունն սկսել է 1981 թվականին՝ որպես «Գոմսելմաշ» արտադրական միավորման վարպետ։ Զինված Ուժերում ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո՝ 1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է որպես Գոմելի ձուլվածքների և նորմալների գործարանի ավագ վարպետ, ցեխի վարիչի տեղակալ, իսկ 1986 թվականից մինչև 1998 թվականը՝ կրկին «Գոմսելմաշ» ԱՄ-ում, որտեղ անցել է ճանապարհ՝ պետական ընդունման ներկայացուցչից մինչև որակի գծով գլխավոր տնօրենի տեղակալ։

1998 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է «Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտ» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալի պաշտոնը։

2006 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է որպես Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

2012 թվականից զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։

2018 թվականի սեպտեմբերի 12-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) է։

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում, Բելառուսական ազգային տեխնիկական համալսարանում և Ստանդարտացման, չափագիտության և որակի կառավարման գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման բելառուսական պետական ինստիտուտում գիտական և դասախոսական գործունեությանը։ Հեղինակել է ստանդարտացման, համապատասխանության գնահատման և որակի կառավարման հարցերին նվիրված մի շարք գիտական աշխատանքներ։

Արտադրանքի մի շարք տեսակների և որակի կառավարման համակարգերի համապատասխանության գնահատման հարցերով փորձագետ-աուդիտոր է։

2015 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» և «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ներդրման համար» շքանշաններով։ Խրախուսանքների է արժանացել Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի, Բելառուսի Հանրապետության Արդյունաբերության նախարարության և Բելառուսի Հանրապետության մի շարք պետական մարմինների կողմից։

ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևի հեղինակային հոդվածը «Ինտեգրման պրակտիկա: ԵՏՒ» ամսագրին. «Աշխատանքային միգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» 23 2015 ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևի հեղինակային հոդվածը «Ինտեգրման պրակտիկա: ԵՏՒ» ամսագրին. «Աշխատանքային միգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ​Самат Бикитаевич Алиев — д. т.н., профессор, академик Российской академии есте- ственных наук, заместитель директора Департамента развития предпринимательской деятельности Евразийской экономической комиссии. При участии С.Б. Алиева и под его непосредственным руководством разрабатываются проекты нормативно-право- вых актов Евразийской экономической комиссии и международные законопроекты в сфере интеллектуальной собственности по вопросам товарных знаков, коллектив- ного управления авторскими и смежными правами, единого таможенного реестра объектов интеллектуальной собственности, координации деятельности уполномо- ченных органов. Автор более 110 научных трудов, в том числе 20 монографий. Сфе- ра научной деятельности — реструктуризация угольной промышленности, развитие высшего образования, управление транснациональными корпорациями, стратегия развития интеллектуальной собственности, миграционные процессы.
0/0