Перейти на старую версию сайта
Շաքալիև Արման Աբաևիչ

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 1-ին Կարագանդայի մարզի Բալխաշ քաղաքում։

1998 թվականին ավարտել է Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։

2004 թվականին՝ Ե.Ա. Բուկետովի անվան Կարագանդայի պետական համալսարանը՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ։

2014 թվականին Մ. Դուլատովի անվան Կոստանայի ճարտարատնտեսագիտական համալսարանում ստացել է տեխնիկայի և տեխնոլոգիաների բակալավրի աստիճան։

2019 թվականին Ռուսաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում շնորհվել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։

Հանդիսանում է Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ։

Աշխատանքային ուղին սկսել է Սնանկացած պարտապանների վերակազմավորման և լիկվիդացման գործակալությունում։

Տարբեր տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության ֆինանսների, էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման նախարարություններում։

Այնուհետ շարունակել է աշխատել տեխնիկական կարգավորման համակարգում.

2008-2016 թվականներին՝ որպես Ղազախստանի ստանդարտացման և սերտիֆիկացման ինստիտուտի տնօրեն,

2016-2018 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն,

2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը՝ Ղազախստանի Հանրապետության Ներդրումների և զարգացման և Առևտրի և ինտեգրացիայի նախարարության Տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի նախագահ։

2020 թվականի նոյեմբերի 6-ից Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ նշանակվել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։

Պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության անկախության 20 տարի» հոբելյանական մեդալով,  «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» հոբելյանական մեդալով, «Գերազանց աշխատանքի համար» մեդալով, «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով, «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 25 տարի» հոբելյանական մեդալով։

Ամուսնացած է, ունի հինգ երեխա։

24 2021 «Բիզնեսը պետք է որոշի ԵՏՀ օրակարգը, իսկ մենք՝ լսենք բիզնեսին» Հրապարակվել է «Մրցակցություն և իրավունք» ամսագրում N 1, 2021 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկն անցյալ տարի մրցակցության պաշտպանության ոլորտի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր։ Մասշտաբային են նաև կարգավորիչի պլանները՝ պայքար հակամրցակցային դիջիթալ-պրակտիկաների հետ, պրոֆիլային գայդլայնների մշակում, երրորդ երկրներից ընկերությունների նկատմամբ ԵՏՀ իրավասությունների ընդլայնում, վերազգային մակարդակով կոմպլայենսի համակարգի ներմուծում և բիզնեսի հետ փոխգործակցության ինտերակտիվ ձևաչափ։ Որո՞նք են բլոկի 2020 թ. աշխատանքի արդյունքները։ Ի՞նչ նպատակներ են դրվել 2021 թ-ի համար։ Պատմում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Աբաևիչ Շաքալիևը։ «Թվով արտահայտված» հակամենաշնորհային կարգավորման մասին։
24 2021 ԵԱՏՄ յուրացնելու է թվային շուկաների կարգավորման նոր մեթոդներ - ԵՏՀ նախարար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես բարելավում է ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի պայմանները, և դրա ուղղություններից մեկը հակամենաշնորհային կարգավորման մեխանիզմների կատարելագործումն է։ Ինչպես առաջարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 18-ին կայացած հակամենաշնորհային համաժողովի ընթացքում, Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ են հակամենաշնորհային կոմպլայենսի նկատմամբ նոր մոտեցումներ, քանի որ գոյություն ունեցող նորմերը չեն բերվել միասնական ստանդարտների։ Հարցը վերաբերում է, այդ թվում, նաև թվային շուկաներին, որոնց զարգացումն ակտիվացվել է համավարակի և դրան հարակից սահմանափակումների ազդեցության ներքո։ Այն մասին, թե մրցակցության պաշտպանության ինչպիսի միջոցներ է օգտագործում ԵՏՀ-ը ներկայումս և ինչ փոփոխություններ է պատրաստում՝ «Եվրասիա. Էքսպերտ»-ին տված հարցազրույցում պատմել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շաքալիևը։​
0/0