Շկլյաև Սերգեյ Վլադիմիրի
Ծնվել է 1976 թվականի մայիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության Պրիմորյեի երկրամասի Հասանի շրջանի Սլավյանկա ավանում:
2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի մաքսային ակադեմիան «Իրավաբանություն» մասնագիտությամբ, ինչպես նաև 2025 թվականին ավարտել է ասպիրանտուրան «Տնտեսագիտություն» ուղղությամբ:
1996 թվականից ծառայության է անցել մաքսային մարմիններում: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Խասանի մաքսատան տեսուչից մինչև Ռուսաստանի ԴՄԾ մաքսային սահմանափակումների, արժութային և արտահանման վերահսկողության վարչության պետ:
2024 թվականի մայիսի 14-ին նշանակվել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2026 թվականի մարտի 23-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարարի պաշտոնում: