Սուբոտին Ալեքսանդր Միխայիլի
Ծնվել է 1976 թվականին Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում։
Ավարտել է Վիտեբսկի անասնաբուժական բժշկագիտության պետական ակադեմիան (1998 թվականին) «Անասնաբուժական բժշկագիտություն» մասնագիտությամբ և Մենեջմենթի միջազգային ինստիտուտը (2000 թվականին)՝ «Միջազգային տնտեսագիտական հարաբերություններ» մասնագիտությամբ:
1998-2015 թվականներին աշխատել է Վիտեբսկի անասնաբուժական բժշկագիտության պետական ակադեմիայում. 2010-2012 թվականներին՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, 2012-2014 թվականներին՝ Ակադեմիայի առաջին պրոռեկտոր:
2014-2015 թվականներին Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տնտեսագիտական կառավարման պետի տեղակալն էր:
2015 թվականներին նշանակվել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ, Բելառուսի Հանրապետության անասնաբուժական և պարենային հսկողության վարչության տնօրեն:
2017-2018 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի օգնական, Վիտեբսկի շրջանի տեսուչ։
2018-2020 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար:
2020 թվականի մարտից հունիս ամիսներին՝ Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի գծով նախագահի օգնական:
2020-2021 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ:
2021-2026 թվականներին ղեկավարել է Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2026 թվականի մարտի 19-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար։