ԵՏԲԽ նիստում ներկայացվել են բնական մենաշնորհների կարգավորման ոլորտի 2024 թվականի արդյունքները

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացվել է 2024 թվականին բնական մենաշնորհների սուբյեկտների կարգավորման ոլորտում կատարված աշխատանքի արդյունքների մասին ամփոփիչ զեկույցը:

Փաստաթղթում արտացոլվել է Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատանքը՝ ներառյալ Միության մասին պայմանագրով սահմանված սկզբունքներին ու կանոններին ԵԱՏՄ պետությունների բնական մենաշնորհների ոլորտի նորմատիվ բազայում կատարված փոփոխությունների ու լրացումների համապատասխանության մշտադիտարկման արդյունքները: Փաստաթուղթը նաև ներառում է ԵԱՏՄ երկրների օրենսդիր գործունեության արդյունքները և էներգարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ բնական մենաշնորհների սուբյեկտների միջոցառումները:

Զեկույցը նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարեկան կտրվածքով՝ Միության պետությունների կարգավորիչների կետ համատեղ, Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան: