Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան Մոնղոլիայում քննարկել է ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության հարցեր
ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան Մոնղոլիայում քննարկել է ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության հարցեր
30.03.2015
Մարտի
25-28-ը
Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան աշխատանքային այցով մեկնել է Մոնղոլիա։ Նրան ուղեկցել են Ինտեգրման
զարգացման վարչության փոխտնօրեն Սերգեյ Շուխնոն և վարչության աշխատակիցները:

Մոնղոլիայում Տատյանա Վալովայան հանդիպումներ է ունեցել արդյունաբերության նախարար
Դոնդողդորժ Էրդենեբատի, պարենի և գյուղատնտեսության նախարար Ռադնագիյնա Բուրմայի, արտգործնախարար
Լունդենգին Պուրեվսուրենի, Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական, ենթակառուցվածքային
և ներդրումային հարաբերությունների հարցերով Մոնղոլիայի նախագահի անձնական ներկայացուցիչ
Լուվսանդանդարին Հանգայի հետ: ԵՏՀ նախարարը նաև Մոնղոլիայի արդյունաբերության նախարարությունում
և Մոնղոլիայի Ազգային անվտանգության խորհրդին առնթեր ռազմավարական հետազոտությունների
ինստիտուտում ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական միության մասին շնորհանդեսով:
Հանդիպումների ընթացքում մոնղոլ գործընկերները շահագրգռվածություն են հայտնել Եվրասիական
տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ:
Քննարկվել են Մոնղոլիայի և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրային կապերի կատարելագործման
հնարավորությունները: Մոնղոլական կողմը հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
հետ փոխգործակցության մասին հուշագրի ստորագրման առաջարկությամբ: Հարցը ընդունվել է
ուսումնասիրման:
Հանդիպման մասնակիցները հաստատել են Հանձնաժողովի հետ շփումները խորացնելու մտադրությունը՝
Մոնղոլիայի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ առևտրատնտեսական
կապերի զարգացման ազդակ հաղորդելու նպատակով: