Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7203

13 Նոյեմբեր 2025 Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ-ն և Չինաստանը շարունակում են երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջադեմ նախագծի ներդրումը» Այսպես է հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարը Անդրեյ Սլեպնյով Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրագործման հարցերով համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում: «Երկաթուղային տրանսպորտով ապրանքների մատակարարման ժամկետների կրճատման, վարչական խոչընդոտների վերացման և բիզնեսի ծախսերի նվազեցման առանցքային պայմաններից մեկը էլեկտրոնային տրանսպորտային և ապրանքաուղեկից փաստաթղթերին անցումը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացել են ռուսական կողմի խորհրդակցությունները Չինաստանի երկաթուղիների ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն է, ըստ Անդրեյ Սլեպնյովի, բոլոր անհրաժեշտ պայմանների վերջնական համաձայնեցումը Անթուղթ տեխնոլոգիայով փորձնական փոխադրումների իրականացման դեպքում փոխգործակցության կարգի և Անթուղթ տեխնոլոգիակով փոխադրումների իրականացման մասին համաձայնագրի վերջնական ստորագրումը: «Ակնկալում ենք, որ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ՉԺՀ-ում կավարտվենմինչև ընթացիր տարվա ավարտը: Նաև հուսով ենք, որ ամենամոտ առաջիկայում ստորագրման համար պատրաստ կլինի Ղազախստանի հետ նույնանման փաստաթղթերի փաթեթը», — նշել է ԵՏՀ առևտրի բլոկի ղեկավարը:
13 Նոյեմբեր 2025 ԵՏՀ-ում քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի համաձայնեցված քաղաքականության իրականացումը Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում ամփոփվել են Ռազմավարություն-2025-ի պրոֆիլային միջոցառումների իրականացման հնգամյա ժամանակահատվածի արդյունքները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշել է. «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտուն համագործակցությունը հասել է սկզբունքորեն նոր մակարդակին: Առաջին անգամ ընդունվել է Միության երկրների համատեղ գործողությունների ծրագիրը, որ ժամանակին և անհրաժեշտ քայլ էր ԵԱՏՄ շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության հուսալի մեխանիզմի ձևավորման համար: Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսվում է տեղեկացնել 2026 թվականի առաջին կիսամյակին»: Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են մինչև 2030 թվականն անդամ պետությունների համատեղ գործողությունների նոր ծրագիրը, որի նախագիծը կներկայացվի կառավարությունների ղեկավարների հաստատմանը մյուս տարի: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ծրագիրը նախատեսում է հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ակտիվ մասնակցություն, ինչը թույլ կտա ապահովել ընդհանուր սպառողական շուկայի զարգացման համալիր և հավասարակշռված մոտեցում: Նիստի մասնակիցները վերահաստատել են ոլորտային համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը, համաձայնեցրել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի 2026 թվականի տեղեկատվական աշխատանքի թեմատիկան և քննարկել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նախաձեռնությունը ապրանքների վրա և դրանց վաճառքի վայրերում ոչ նորմատիվ լեքսիկայի և անբարեբարո պատկերների օգտագործումը սահմանափակելու մասին: Միության պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է Հանձնաժողովի կոլեգիային առընթեր անդամ պետությունների կողմից պրֆիլային ոլորտում համաձայնեցված քաղաքականությունն իրականացնելու հարցերով առաջարկությունների, հանձնարարականների նախապատրաստման և խորհրդատվությունների անցկացման համար: Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ պետական մարմինների, բիզնեսի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդատվական կոմիտեի նախագահն է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:
12 Նոյեմբեր 2025 Ամփոփվել են ԵՏՀ 5-րդ Սպարտակիադայի արդյունքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ 5-րդ Սպարտակիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է չեմպիոններին և ոսկե մեդալներ հանձնել: Ընդամենը 2025 թվականի Սպարտակիադայի մրցումներին մասնակցել են ԵՏՀ ավելի քան 300 աշխատակիցներ և պաշտոնատար անձինք՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ներկայացուցիչներ: Ոսկի է վերցրել 20-ից 60 տարեկան տարիքի 106 մարդ:   Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված էր 26 մարզաձև, այդ թվում՝ մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս, կրոս, պարանի ձգում, շախմատ, շաշկի, սեղմում, ձգում, բազկամարտ, մարզաքարերով սպորտը և այլն։ Երկու ոսկի մեդալ 100 մ վազքում հաջողության համար և մինի ֆուտբոլի մրցաշարում բլոկի թիմի կազմում գրանցված հաղթանակի համար, ինչպես նաև բրոնզե մեդալ՝ ձգումներում երրորդ տեղի համար ստացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ոսկին բիլյարդի մրցաշարում և բրոնզը՝ մինի ֆուտբոլում վերցրել է Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Ձգումների մրցումներում առաջին տեղը ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովինն է: Արծաթը 3 կմ կրոսում՝ Հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի ակտիվում: ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը երրորդ տեղն է գրավել մեծ թենիսի մրցումներում: Տարբեր մարզաձևերում ոսկե մեդալների ամենամեծ թիվը (չորսը) ԵՏՀ աշխատակից Դմիտրի Բելովի մոտ է: Երեքական ոսկի՝ Ալինա Կարիմովայի, Դարյա Մելնիկի, Նուրտայ Մուսուրալիևի, Մաքսիմ Նատալչենկոյի, Սերգեյ Պանկովի և Ուլան Չոլպոնբաևի մոտ: Ընդհանուր թիմային մրցաշարում անվիճելի հաղթող է ճանաչվել էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի բլոկը, որը նվաճել է 44 մեդալ, որից 20-ը՝ ոսկե։ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ նախարար Արզիբեկ Կոժոշևին հանձնել է Հանձնաժողովի 5-րդ Սպարտակիադայի հաղթողի գավաթը։
12 Նոյեմբեր 2025 Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ — ՉԺՀ համատեղ հանձնաժողովում առաջարկվել են փոխադարձ առևտրի օրակարգի առանցքային հարցերով լուծումներ» Նոյեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և ՉԺՀ առևտրի փոխնախարար Յան Դունի համանախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Նշվել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում որակական տեղաշարժ է տեղի ունեցել կողմերի առևտրատնտեսական շփումների կառուցվածքում և ուղղություններում: Այս պայմաններում հատկապես կարևոր է ջանքերը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք կարող են նպաստել հետագա հավասարակշռված զարգացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ցածր ածխածնային զարգացման ոլորտի ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ մշտական երկխոսություն հաստատելու և կլիմայական կարգավորման մեխանիզմների կատարելագործման հետ կապված առևտրային խոչընդոտների ռիսկերի համահարթեցման մասին, այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքում ածխածնային հետքի հաշվարկով: ԵԱՏՄ պետություններն ու Չինաստանը կձգտեն բարձրացնել մատակարարումների շղթաների կայունությունը և դիմակայել ԱՀԿ կանոնների հետ անհամատեղելի առևտրային սահմանափակող միջոցներին: «Կողմերը կարևորել են բազմակողմ առևտրային համակարգը, որը բաց, կայուն և կանխատեսելի հիմք է ապահովել համաշխարհային տնտեսության գործունեության համար», — ասել է Անդրեյ Սլեպնյովը: Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունն ընդգծել է ՉԺՀ և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման զգալի ներուժը, որը հիմնված է համատեղ ջանքերի վրա: Նա նշել է, որ 2024 թվականի ապրիլին կայացած Համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստից հետո դրվել է Համաձայնագրի իրականացման էլ ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակը, և ընդլայնվել են փոխգործակցության ոլորտները: «2024 թվականին գրանցվել է փոխադարձ առևտրի ծավալի ռեկորդ: Իսկ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր, ըստ մեր վիճակագրության, ապրանքաշրջանառությունն արդեն կազմել է 228.38 մլրդ դոլար», — հայտնել է Յան Դունը: Կողմերն արձանագրել են «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ զուգակցման վերաբերյալ երկխոսություն հաստատելու պատրաստականություն համագործակցության ուղղություններով համատեղ գործողություններ մշակելու համար: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել CIFER համակարգում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանք արտահանողներին գրանցման վերաբերյալ համատեղ սեմինար և ՍԲՍ միջոցների կիրառման մասով խորհրդակցություններ անցկացնելու մասով: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնյովը, սա կնպաստի չինական շուկա անասնաբուծության արտադրանքի մուտքի ընդլայնմանը և արտահանվող բուսական արտադրանքի տեսականու ավելացմանը (աշնանացան ցորեն և գարի, ցորենի թեփ, կանճրակի սերմ, ակվամշակույթի արտադրանքը և այլն): Կողմերը համաձայնեցրել են մաքսային համագործակցության հարցերով ենթակոմիտեի նիստի անցկացումը, ի թիվս այլնի, նավիգացիոն կապարակնիքների կիրառման և մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի քննարկման համար: Նախատեսված է դեղագործության, ներքին շուկայի պաշտպանության, պետգնումների և մրցակցության, էլեկտրոնային առևտրի, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի զարգացման ոլորտներում փոխգործակցությանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված երկխոսություն: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են նախապատրաստել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի արդիականացման տարբերակը:
12 Նոյեմբեր 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նոյեմբերի 12-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի փոխնախարար Յան Դունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության արդյունքներն ու հեռանկարները: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ԵԱՏՄ պետությունների առանցքային առևտրատնտեսական գործընկերն է: 2024 թվականի արդյունքներով փոխադարձ առևտրում նոր ռեկորդային մակարդակ է գրանցվել՝ 291 մլրդ դոլար: ՉԺՀ բաժինը կազմել է երրորդ երկրների հետ Միության ընդհանուր ապրանքաշրջանառության 35%», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Այսօր ԵՏՀ հարթակում կայացել է ԵԱՏՄ — Չինաստան համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստը, որտեղ նշվել է Համաձայնագրի իրականացման պլանի հաջորդ կատարումը: Կողմերը եզրահանգման են եկել ճանապարհային քարտեզի թարմացման անհրաժեշտության մասին: Այս ուղղությամբ աշխատանքը նախատեսվում է սկսել ամենամոտ ապագայում: «Անհրաժեշտ եմ համարում ճանապարհային քարտեզը լցնել հետակա ոլորտների ստանդարտների ներդաշնակեցման և ընթացակարգերի պարզեցման կոնկրետ միջոցներով», — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: Հանդիպման արդյունքում կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվեն առևտրի հետագա աճը, տնտեսական երկխոսության կայուն զարգացումը և ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի բիզնեսի համար բարենպաստ պայմանները: ԵԱՏՄ-Չինաստան համատեղ հանձնաժողովը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2018 թվականին ստորագրված Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի 12.1-ին հոդվածին համապատասխան: Համատեղ հանձնաժողովի համանախագահներն են ԵՏՆ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և ՉԺՀ առևտրի փոխնախարար Յան Դունը:
11 Նոյեմբեր 2025 ԵՏՀ-ն միջազգային առևտրին նվիրված խորհրդաժողովում ներկայացրել է թվային փոխակերպմանն ուղղված գործունեությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Բեգիջանովը մասնակցել է «Միջազգային առևտուրը 21-րդ դարում. ԱՀԿ-ի կանոններից՝ դեպի թվային էկոհամակարգեր» ամենամյա խորհրդաժողովի «Միջազգային առևտրի ապագան. Ռուսաստանը գլոբալ կանոնների և թվային հարթակների փոփոխման պայմաններում» թեմայով լիագումար նստաշրջանին: Ելույթի ընթացքում նա ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության թվային փոխակերպման առանցքային գերակայությունները, հայտնել երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կնքած առանձնաշնորհային համաձայնագրերի հեռանկարային գործընկերների, այդ թվում՝ Եգիպտոսի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ աշխատանքի մասին: Նշված պետությունների հետ բանակցությունների բարեհաջող ավարտը թույլ կտա զգալիորեն ավելացնել առանձնաշնորհային ապրանքաշրջանառության բաժինը արտաքին առևտրային գործունեության մեջ: «ԵԱՏՄ կնքվող համաձայնագրերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում առևտրային ընթացակարգերի պարզեցման և ավտոմատացման հարցին, ինչն ուղղակիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը և մեծացնում մատակարարումների կանխատեսելիությունը: Աշխատանք է կատարվում ինչպես սակագնային պայմանավորվածությունների ուղղությամբ, այնպես էլ ոչ սակագնային փոխգործակցության մասով՝ մաքսային ընթացակարգեր, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցներ, տվյալների էլեկտրոնային շրջանառություն», — նշել է Կոնստանտին Բեգիջանովը:  Ռազմավարական հեռանկարում Միությունը միասնական թվային հարթակ կձևավորի առևտրի և տրանսպորտի համար, որն ինտեգրված կլինի մատակարարումների միջազգային շղթաներում: Սա թույլ կտա ոչ միայն բարձրացնել փոխադարձ առևտրի թափանցիկությունը, այլև ապահովել համատեղելիությունը հիմնական առևտրային գործընկերների հետ:
11 Նոյեմբեր 2025 ԵՏՀ-ում քննարկել են դեղագործության նորարարական զարգացումը Դեղագործական սուբստանցիաների արտադրությունը, թվային փոխակերպումը և, ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միությունում դեղագործության նորարարական զարգացումը դարձել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ կայացած «ԵԱՏՄ դեղագործական ոլորտի զարգացման ուղիները» սեմինարի քննարկման գլխավոր թեմաները: «Երկարաժամկետ հեռանկարում հաջողության համար մեզ անհրաժեշտ է մշակել ԵԱՏՄ երկրների դեղագործական ոլորտի կատարելագործման հետագա քայլերի հայեցակարգային ըմբռնումը: Զարգացման վեկտորը պետք է ուղղված լինի ոչ միայն հարաբերական կարճ ժամանակահատվածում այս կամ այն արտադրանքի փոխարինմանը, այլև տեխնոլոգիական տեղաշարժի և Միությունում նոր իրավասությունների ստեղծման համար պայմանների ապահովմանը», — նշել է Գոհար Բարսեղյանը: ԵԱՏՄ դեղագործական արտադրողների ընկերակցության վարչության նախագահ Ալեքսեյ Կեդրինը կարևորել է արդյունաբերական արդիականացմանը, որը երբեմն բախվում է դրա մրցունակությունը նվազեցնող մի շարք սահմանափակումների: Բիզնեսի ներկայացուցիչների կողմից սեմինարում բարձրաձայնած առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերում էին դեղագործությունում թվային ճարտարագիտությանը, սուբստանցիաների արտադրության տեղայնացման հեռանկարներին, ԵԱՏՄ տարածքում միջազգային կոոպերացիայի զարգացման խոչընդոտների վերացմանը: Սեմինարի ընթացքում բարձրաձայնած հիմնական եզրահանգումներն ու առաջարկները հաշվի կառնվեն Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի հետագա աշխատանքում: Միջոցառմանը մասնակցել են Միության երկրների խոշորագույն դեղ արտադրող ձեռնարկությունների, ոլորտային կլաստերների և ընկերակցությունների, նորարարական ընկերակցությունների, ազգային կարգավորող մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Կուբայի դեղագործության ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին