Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Ապրիլի 18-ին ուժի մեջ են մտել օծանելիքակոսմետիկական արտադրանքի մասին տեխկանոնակարգի փոփոխությունները
Ապրիլի 18-ին ուժի մեջ են մտել օծանելիքակոսմետիկական արտադրանքի մասին տեխկանոնակարգի փոփոխությունները
18.04.2023
«Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 64 որոշմամբ, ճշգրտում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրությանը ներկայացվող պահանջները:
Մասնավորապես, համապատասխան տեխկանոնակարգում արդիականացվել է նման արտադրանքում օգտագործման համար արգելված նյութերի ցանկը։ Թարմացվել են նաև օգտագործման համար թույլատրված նյութերի ցանկերը՝ հաշվի առնելով սահմանված սահմանափակումները, թույլատրված ներկանյութերը, կոնսերվանտները և ուլտրամանուշակագույն ֆիլտրերը։