Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ին կից վիճակագրության խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկեցին ՄՄ և ՄՏՏ երկրների կողմից տրամադրվող վիճակագրական տեղեկությունների պարամետրերը
ԵՏՀ-ին կից վիճակագրության խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկեցին ՄՄ և ՄՏՏ երկրների կողմից տրամադրվող վիճակագրական տեղեկությունների պարամետրերը
21.10.2014
Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից վիճակագրության խորհրդատվական կոմիտեի հինգերորդ նիստը` նախագահությամբ կոլեգիայի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայայի:

Կոմիտեի նիստի ընթացքում հաստատվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական աշխատանքների 2015 թ. ծրագրերի նախագիծը: Հավանություն տրվեց Կողմերի լիազորված մարմինների կողմից Հանձնաժողովին տրամադրվող պաշտոնական վիճակագրական տեղեկատվության վիճակագրական ցուցանիշների ցանկում փոփոխությունների կատարմանը և դրանց ներկայացման ձևաչափերին, ինչպես նաև ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի չհաշվառված ծավալների` իրավասու մարմինների կողմից վիճակագրական համակարգում իրականացնելու մասին մեթոդական առաջարկների նախագծին: Նիստի մասնակիցները սահմանեցին հերթական խնդիրները արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների որակի ապահովման ոլորտում:
Հաստատվեց վիճակագրության խորհրդատվական կոմիտեի հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը: Խորհրդատվական կոմիտեի անդամները պայմանավորվեցին կոմիտեի հերթական հանդիպումն անցկացնել 2015 թ. ապրիլին, Մոսկվայում:
Խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցեցին ԱՊՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության, Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության դեսպանության, Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչները: