ԵՏՀ-ը բիզնեսի հետ բաց երկխոսություն է վարում
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) սկսում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՀՄ) երկրների գործարարների հետ ինտեգրման խնդրահարույց հարցերի անմիջական և բաց քննարկում:», - հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի «Աթամեկեն» հարթակում Ղազախստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:​ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) սկսում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՀՄ) երկրների գործարարների հետ ինտեգրման խնդրահարույց հարցերի անմիջական և բաց քննարկում:», - հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի «Աթամեկեն» հարթակում Ղազախստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Միջոցառումը տեղի է ունեցել Ղազախստանի բոլոր մարզերի ձեռնարկատերերի պալատների հետ տեսագիտաժողովի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի գործարար ընկերակցությունները և տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչները: Տիմուր Ժակսիլիկովը հայտնել է` Միության երկրների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում գործարքներ իրականացնելիս դրոշմապիտակներ դրույքաչափերը ներդաշնակեցնելիս, ալկոհոլի և ծխախոտի արտադրանքի ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված այլ միջոցներ ձեռնարկելիս, ԱԱՀ վճարման հաստատման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի մասին: Նա խոսել է համապատասխան միջազգային պայմանագրի օգնությամբ ԵԱՏՄ-ում աշխատանքային արտագաղթողների կենսաթոշակային իրավունքների ապահովման միասնական մեխանիզմների ձևավորման մասին: Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի խորհրդի նախագահ Աբլայ Միրզախմետովը, ընդգծելով հանդիպման կարևորությունը, նշել է, որ երկրի մասնակցությունը ԵԱՏՄ-ը խթանում է ազգային տնտեսության աճը, նոր հնարավորություններ է տալիս բիզնեսի զարգացման համար: Սակայն ղազախական գործարար շրջանակները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ ինտեգրման ներուժը դեռ սպառված չէ: Դրա հետ կապված՝ ԵՏՀ նախարարը և Հանձնաժողովի մյուս ներկայացուցիչները պատասխանել են ձեռնարկատերերի հարցերին, որոնք կապված են եղել ապրանքային նշանի բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքից բացառումներ հաստատելու հնարավորության ներմուծման, ինչպես նաև պետական գնումներում մատչելիության բարձրացման և ազգային ռեժիմի ապահովման ճանապարհով «զուգահեռ» ներմուծման օրինականացման հեռանկարների հետ: Հանդիպման մասնակիցները ուշադրություն դարձրին այն փաստին, որ մաքսային հսկողության արդի գործիքները ներդնելիս, ներառյալ ուղեգնաց կնիքները, ապրանքների պիտակավորման և հետևելիության տեղեկատվական համակարգերը, անհրաժեշտ է վերացնել մաքսային տարանցման ընթացակարգի նախկին գործիքները` երթուղիները և ստուգումները: «Նման արտագնաց միջոցառումները խիստ կարևոր են ձեռնարկատերերից ուղղակի արձագանք ստանալու համար, շատ հարցերով, որոնց շահերի համար էլ մենք զարգացնում ենք եվրասիական ինտեգրումը», - նշել է Տիմուր Ժակսիլիկովը: ԵՏՀ նախարար Տիմուր Ժակսիլիկովի գործարարների հետ նման հանդիպումները կդառնան կանոնավոր. մինչև տարեվերջ դրանք կանցկացվեն Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում։