Ծրագրի նոր տարբերակը պատրաստվել է Ռուսաստանի ԱԻՆ-ի և համաձայնեցվել Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից։ Այն նախատեսում է 39 միջպետական ստանդարտի մշակում և մեկ միջպետական ստանդարտի վերանայում։ Բոլոր միջպետական ստանդարտների պատասխանատու մշակող է որոշվել Ռուսաստանի Դաշնությունը:
Ծրագիրը նախատեսում է տեխկարգավորման չորս խմբի օբյեկտների նկատմամբ ստուգման պահանջների և
մեթոդների ապահովում, որոնք ներառում են շուրջ 30 տեսակի արտադրանք՝ 050/2021 ԵԱՏՄ ՏԿ N 1 հավելվածին համապատասխան՝
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների տեխնիկական միջոցներ.
- կառավարման, կապի և իրազեկման տեխնիկական միջոցներ.
- վթարափրկարարական միջոցներ.
արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցներ: