Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան օգոստոսի 15-ի նիստում արդիականացրել է Մաքսային միության «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավային վառելիքին, ռեակտիվ շարժիչների վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը։
Ստանդարտների ցանկերի փոփոխությունները նախապատրաստվել են՝ հիմք ընդունելով ստանդարտների համապատասխան ցանկերում ընդգրկված ստանդարտների ընդունման, կիրառման, թարմացման և չեղարկման մշտադիտարկման արդյունքները: Փոփոխությունների նպատակն է պայմաններ ստեղծել ստանդարտների արդիական տարբերակների կիրառման և ազգային ստանդարտներից միջպետական ստանդարտներին պլանաչափ անցում կատարելու համար՝ դրանց մշակմանը և գործողության մեջ դնելուն զուգընթաց:
Նշված տեխկանոնակարգի ստանդարտների արդիականացված ցանկերը ներառում են 142 ստանդարտ: Դրանց թվում են 112 միջպետական ստանդարտ, որոնցից 22-ը մշակվել է ISO միջազգային ստանդարտների հիման վրա,
Ղազախստանի Հանրապետության 14 ազգային ստանդարտ, որոնցից 7-ը մշակվել է ASTM տարածաշրջանային ստանդարտների հիման վրա, Բելառուսի Հանրապետության 5 պետական ստանդարտ, որոնցից 2-ը մշակված է ISO միջազգային ստանդարտների հիման վրա, Ռուսաստանի Դաշնության 11 ազգային ստանդարտ:
Փոխարինվող ստանդարտների համար սահմանվել է դրանց կիրառման անցումային շրջան։