Արդիականացվել են փաթեթավորման տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերը

Հունվարի 29-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան արդիականացրել է «Փաթեթավորման անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը։

Ստանդարտների ցանկերի փոփոխությունները նախապատրաստվել են՝ հիմք ընդունելով ստանդարտների համապատասխան ցանկերում ընդգրկված ստանդարտների ընդունման, կիրառման, թարմացման և չեղարկման մշտադիտարկման արդյունքները: Փոփոխությունների նպատակն է պայմաններ ստեղծել ստանդարտների արդիական տարբերակների կիրառման և ազգային ստանդարտներից միջպետական ստանդարտներին պլանաչափ անցում կատարելու համար՝ դրանց մշակմանը և գործողության մեջ դնելուն զուգընթաց:

Պահանջներ պարունակող ստանդարտների ցանկը ներառում է 158 ստանդարտ: Դրանց թվում՝ 154 միջպետական ստանդարտ (19-ն ընդունված է միջազգային ստանդարտների հիման վրա, 7-ը՝ եվրոպական ստանդարտների հիման վրա); Բելառուսի Հանրապետության երկու ազգային ստանդարտ, Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտ և Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտ:

Փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների ցանկը ներառում է 233 ստանդարտ, որոնցից 176-ը միջպետական ստանդարտներ են (27-ն ընդունվել է միջազգային ստանդարտների հիման վրա, երկուսը` եվրոպական ստանդարտների հիման վրա). Բելառուսի Հանրապետության 15 ազգային ստանդարտ, Ղազախստանի Հանրապետության 9 ազգային ստանդարտ, Ռուսաստանի Դաշնության 13 ազգային ստանդարտ; 13 փորձարկումների գերատեսչական մեթոդիկա (մեթոդիկաների տեքստերի հասանելիության մասին տեղեկատվությունը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի «Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչություն» բաժնում):

Փոխարինվող ստանդարտների համար սահմանվել է դրանց կիրառման անցումային շրջան։