Երկաթուղային շարժակազմի վերաբերյալ տեխկանոնակարգին առնչվող ծրագիրը նախատեսում է ԵԱՏՄ պետությունների ազգային ստանդարտների հիման վրա 31 միջպետական ստանդարտի մշակում, 17 միջպետական ստանդարտի վերանայում, փոփոխություններ երկու միջպետական ստանդարտում, փորձարկումների երկու մեթոդիկայի հիման վրա միջպետական ստանդարտների մշակում, երեք նոր միջպետական ստանդարտի մշակում:
Արագընթաց երկաթուղային տրանսպորտի վերաբերյալ տեխկանոնակարգին առնչվող ծրագրով կմշակվի 24 միջպետական ստանդարտ անդամ պետությունների ազգային ստանդարտների հիման վրա, կվերանայվի 20 միջպետական ստանդարտ: Նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել ինը միջպետական ստանդարտում, փորձարկումների մեթոդիկայի հիման վրա միջպետական ստանդարտ և երկու նոր միջպետական ստանդարտ մշակել:
Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեխկանոնակարգին առնչվող ծրագրով նախատեսված է Միության պետությունների ազգային ստանդարտների հիման վրա 14 միջպետական ստանդարտի մշակում, ութ միջպետական ստանդարտի վերանայում և փոփոխություններ երկու միջպետական ստանդարտում: Նախատեսվում է նաև երեք նոր միջպետական ստանդարտ մշակել:
Առանձին միջպետական ստանդարտների պատասխանատու մշակողը դեռ չի որոշվել, և սահմանվել է «Հեռանկարային մշակում» կարգավիճակը: