Ալեքսանդր Սուբոտին. «Ապրանքների անվտանգությունը տեխնիկական կարգավորման նպատակն է և էությունը»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդ Սուբոտինը հուլիսի 27-ին Մինսկում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համար կազմակերպված ամենամյա սեմինարում զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին և ներքին առևտրի զարգացման գործում տեխնիկական կարգավորման և ՍԲՍ միջոցների դերի մասին։


ԵՏՀ նախարարը նշել է, որ, օրինակ, Բելառուսի Հանրապետության համար, հաշվի առնելով վերջինիս արտաքին ապրանքաշրջանառությունը, որը 2025 թվականին կազմեց շուրջ 90 մլրդ դոլար, եվրասիական տարածքում գործող միասնական կանոնները ուղիղ տնտեսական նշանակություն ունեն։

«Միասնական պահանջներն ընդգրկում են ԵԱՏՄ-ում շրջանառվող արտադրանքի հիմնական մասը՝ պարենից, երեխաների համար նախատեսված ապրանքներից և թեթև արդյունաբերության արտադրանքից մինչև մեքենաները, էլեկտրատեխնիկան, փոխադրամիջոցները, նավթը և գազը։ Ապրանքների և ապրանքների հետ կապված գործընթացների անվտանգությունը տեխնիկական կարգավորման նպատակն է և էությունը», - հայտնել է Ալեքսանդր Սուբոտինը։

Անդրադառնալով սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցներին, ԵՏՀ նախարարը նշել է, որ դրանք մշտապես անհրաժեշտ պաշտպանության և առևտրային սահմանափակման միջև սահմանին են։ Հիվանդության բռնկման, կարանտինային օբյեկտի կամ ոչ անվտանգ արտադրանքի հայտնաբերման դեպքում պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ 

Առանձին անդրադարձ է կատարվել մի շարք հարցերին, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման բլոկի ուշադրության կենտրոնում են։

Ալեքսանդր Սուբոտինն առաջարկել է քննարկել Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների փորձագիտական ներուժը տեխնիկական կարգավորման և ՍԲՍ միջոցների հետ կապված մի քանի ուղղություններով օգտագործելու հնարավորությունը, մասնավորապես, արտաքին շուկաներում ռեգուլյատոր փոփոխությունների վաղ հայտնաբերման համար։