Ալեքսանդր Սուբոտին. «Միութենական պետության ստանդարտացման և որակի կոմիտեի և ԵՏՀ փոխգործակցությունը կօգնի բարձրացնել տեխնիկական կարգավորման ոլորտի աշխատանքի արդյունավետությունը»

Հունիսի 25-ին Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքում՝ Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների 13-րդ համաժողովի շրջանակներում կայացել է Միութենական պետության ստանդարտացման և որակի կոմիտեի առաջին նիստը: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը:

Նիստում նշվել է, որ այս տարվա փետրվարին ստեղծված Կոմիտեի նպատակն է՝ համակարգող հարթակ դառնալ ներքին շուկաները ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու, առևտրային խոչընդոտները կանխելու, ապրանքների որակը և մրցունակությունը բարձրացնելու համար:

Քննարկվել են մոտ հեռանկարում Կոմիտեի աշխատանքի պլանավորման հարցեր՝ հաշվի առնելով ստանդարտացման զարգացման ժամանակակից միտումները:

Ալեքսանդր Սուբոտինը հանդես է եկել Միութենական պետության և Եվրասիական տնտեսական միության տարածքում տեխնիկական կարգավորման ոլորտում նորմաստեղծ գործունեության համաժամացման նախաձեռնությամբ:

«Մենք համոզված ենք, որ Միութենական պետության ստանդարտացման և որակի կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությունը կնպաստի թե՛ Միութենական պետության շրջանակներում, թե՛ ԵԱՏՄ տարածքում տեխնիկական կարգավորման ոլորտում հետագա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մեր ընդհանուր նպատակն է արտադրանքի անվտանգության, որակի և մրցունակության բարձրացումը, ինչպես նաև փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների հետևողական վերացումը», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:



Եվրասիական տնտեսական միությունում ստեղծվել է ներքին շուկայի պաշտպանության եզակի ենթակառուցվածք: Ռուսաստանը և Բելառուսը կատարում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների մշակման ծրագրերի շրջանակներում ստանդարտացման աշխատանքների զգալի մասը: Ստանդարտացման ոլորտում Միության իրավասությունների ընդլայնումը պահանջում է սերտ համակարգում նոր Կոմիտեի հետ:

 


Скачать исходники фотографий