Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը դեկտեմբերի 1-ին Իրկուտսկում՝ Ռուսաստանի և Մոնղոլիայի տարածաշրջանի առաջին համաժողովի շրջանակներում, ոը միավորել է երկու երկրների իշխանության մարմինների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, բանակցել է Մոնղոլիայի վարչապետի առաջին տեղակալ, էկոնոմիկայի և զարգացման նախարար Ժադամբին Էնհբայարի հետ:
Կողմերը քննարկել են կոնկրետ քայլեր, որոնց անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի այս տարվա հունիսի 27-ին ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ստորագրված Ժամանակավոր առևտրային համաձայնագիրը սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գործարկվի:
Ռուսաստանի և Մոնղոլիայի պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը Անդրեյ Սլեպնյովը մասնակցել է երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համակողմանի զարգացմանն ուղղված համալիր միջոցների քննարկմանը:«Մինչև փաստաթղթի ուժի մեջ մտնելն անհրաժեշտ է իրականացնալ մի շարք կարևոր քայլեր, որպեսզի կողմերի ակնկալիքները լիովին արդարացված լինեն», — ընդգծել է Անդրեյ Սլեպնյովը:
«Համաձայնագիրը թեև տնտեսական է, բայց դուրս է գալիս առևտրատնտեսական հարաբերությունների շրջանակներից և շատ կարևոր է», — նշել է Ժադամբին Էշհբայարը:
Համաժողովի լիագումար նստաշրջանում Անդրեյ Սլեպնյովն իր ելույթի ընթացքում մասնակիցներին տեղեկացներ է Ժամանակավոր առևտրային համաձայնագրով ձևավորվող պայմանների մասին:«Առողջ առևտուրը հավասարակշռված առևտուրն է: Ռուսաստանը շահագրգռված է, որ համաձայնագիրը գործի, և մեր երկրները իսկապես օգուտներ ստանան», — ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մեր պայմանավորվածությունների նպատակն է ոչ միայն նպաստել առևտրի աճին, այլև պաշտպանել մասշտաբային ներդրումային նախագծերի իրականացումը, որոնք քննարկվում են Ռուսաստանի, Մոնղոլիայի և Չինաստանի միջև և վերաբերում են, ի թիվս այլնի, երկաթուղային ենթակառուցվածքին, ինչպես նաև էներգետիկային, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը», — եզրափակել է ԵՏՀ նախարարը: