Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան՝ ազատ առևտրի ռեժիմով տնտեսական ինտեգրմանը անցում կատարելու շեմին
21.12.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման նախաշեմին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Բուդի Սանտոսոյի հետ:

Ինդոնեզիայի հետ Եվրասիական տնտեսական միության երկրների ապրանքաշրջանառությունը վստահ աճ է արձանագրում: Ընդ որում, մենք, անշուշտ, գիտակցում ենք, որ մեր առևտուրն ունի մեծ չիրականացված ներուժ», - նշել է ԵՏՀ նախարարը:

Նա հիշեցրել է, որ Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները նախաձեռնվել են 2022 թվականի դեկտեմբերին, և արգասաբեր աշխատանքի արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ապրանքների լայն տեսականու մասով փոխշահավետ գործարքի մասին:

Հանդիպման ընթացքում նախարարները համաձայնության են եկել արդեն համաձայնագրի վավերացման փուլում դրա ապագա իրականացման հարցի վերաբերյալ ակտիվ երկխոսություն պահպանելու անհրաժեշտության մասին՝ առաջին հերթին, ուշադրություն դարձնելով առևտրի աճի համար խոչընդոտների վերացմանը:

«Մենք համաձայնագրում նաև ներառել ենք այնպիսի դրույթներ, որոնք թույլ են տալիս համագործակցություն զարգացնել զարգացման ուղղությունների լայն շրջանակի մասով, որոնք որոշում են մասնակից երկրների տնտեսությունների ապագան: Գերակայությունների թվում տեսնում ենք թվային առևտուրը, լոգիստիկան, գիտական հետազոտությունները, էներգաարդյունավետությունը, առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները, համատեղ կրթական ծրագրերը և նախագծերը», - հավելել է Անդրեյ Սլեպնյովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: