Անդրեյ Սլեպնյով. «ԵՏՀ-ն ակտիվորեն աշխատում է ներմայրցամաքային առևտրային երթուղիները լցնելու համար բեռնային բազայի ստեղծման ուղղությամբ»
28.05.2026

Այսպես է հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ելույթ ունենալով Աստանայում 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Եվրասիական առևտուրը և լոգիստիկան նոր ժամանակի ռեժիմում» նստաշրջանում:

«Հիմնական մարտահրավերը վերջին տարիներին համաշխարհային առևտրի, համաշխարհային տնտեսության և, ընդհանուր առմամբ, աշխարհի լրջագույն փոխակերպումն է: Ուստի մեր խնդիրն է՝ համապատասխանել այս փոխակերպման տեմպերին և բովանդակությանը», — նշել է ԵՏՀ նախարարը:

Երբ ամբողջ աշխարհը Մերձավոր Արևելքում ապակայունացմամբ պայմանավորված մեծ խնդիրներ է ապրում, առևտրային ուղիների անվտանգության և կայունության հետ կապված հարցերն էլ ավելի կարևոր են դառնում: Այս առումով լոգիստիկ կապերի զարգացման աշխատանքն այսօր ավելի արժեքավոր է դառնում: Այստեղ ԵԱՏՄ-ն արդեն մեծ ճանապարհ է անցել «Արևելք — Արևմուտք» և «Հյուսիս — Հարավ» ուղղություններով ներմայրցամաքային երթուղիների զարգացման ուղղությամբ, երբ, օրինակ, Չինաստանից Եվրոպա առաքումն ավելի էժան է դառնում, քան ծովով: Սակայն կարևոր է շարունակել ներդրումները նոր տրանսպորտային միջանցքների զարգացման գործում, որպեսզի դրանցով փոխադրվեն արդեն ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոններ տոննա բեռներ:

«Ուստի մենք աշխատում ենք բեռնային բազայի ստեղծման ուղղությամբ: Իսկ բեռնային բազան ազատ առևտրի մասին մեր համաձայնագրերն են», — հիշեցրել է Անդրեյ Սլեպնյովը՝ նշելով ինչպես գործող համաձայնագրերով առևտրի ավելացումը, այնպես էլ նոր՝ անցած տարի կնքված, ինչպես նաև այժմ բանակցվող համաձայնագրերի ներուժը:

Միջոցառման մասնակիցները քննարկել են գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, անթուղթ լոգիստիկայի ձևավորման և տրանսպորտում «խելացի» տեխնոլոգիաների օգտագործման համատեքստում առևտրային երթուղիների կառուցման հարցեր: Քննարկվել են նաև ներկայումս իրականացվող ներդրումային նախագծերը՝ Իրանի և Մոնղոլիայի օրինակով, և Եվրասիական տնտեսական միության պետությունների և գործող գործընկերների բիզնեսի համագործակցության զարգացման միտումները:

Եվս մեկ նստաշրջան նվիրված էր ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա գլոբալ կլիմայական նախաձեռնությունների ազդեցության վերլուծությանը: Հատուկ անդրադարձել են արտադրանքի ածխածնային հետքի ստանդարտներին, որոնց կարևոր գործիք են դառնում միջազգային շուկաներում մրցունակության ապահովման համար: Ուշադրության կենտրոնում են եղել նաև ազատ առևտրի մասին համաձայնագրերի շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերը և Միության երկրներում իրականացվող կլիմայական նախագծերը:

Որպես օրինակ Անդրեյ Սլեպնյովը նշել է Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառության ավելի քան մեկ երրորդը կազմող Չինաստանի կողմից ներկայումս ներդրվող պլանները: Երկիրը գնում է շղթայով արտադրանքի ածխածնային հետքի վերահսկման ճանապարհով. 2027 թվականից այն կվերաբերի շուրջ 200, իսկ 2030 թվականից՝ արդեն մի քանի հազար ապրանքային դիրքին՝ ընդգրկելով ԵԱՏՄ երկրների արտահանման շուրջ 15%-ը: Այս մասով չինացի գործընկերները պատրաստ են կառուցել համատեղ որոշումներ, որպեսզի բացակայեն այնպիսի միջոցներ, որոնք նոր կարգավորում սահմանելու հետևանքով կվնասեն առևտրին: