Անդրեյ Սլեպնյով. «Պատրաստ ենք մոնղոլական բիզնեսին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ԵԱՏՄ շուկա մատակարարումների ծավալն ավելացնելու համար»
11.02.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը մոնղոլական նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ՝ Մոնղոլիայի էկոնոմիկայի և զարգացման փոխնախարար Սոդնոմդարժաա Դավաասուրենի գլխավորությամբ:


Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Մոնղոլիայի գլխավոր մաքսային վարչության, Մոնղոլիայի ստանդարտացման և չափագիտության գործակալության, Անասնաբուժական բժշկության գլխավոր վարչության, Բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության ղեկավարությունը, կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդման առանցքային ուղղությունները:

«Փոխգործակցության զարգացման շարժիչ ուժ է Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև անցած տարվա ամռանը ստորագրված ժամանակավոր առևտրային համաձայնագիրն է: Չնայած անվանացանկի սահմանափակ ընդգրկումը, համաձայնագիրը կողմերին հնարավորություն է տալիս ավելացնել գործնականապես բոլոր շրջանառվող հիմնական ապրանքների մասով արտահանումը: Մեր գնահատմամբ՝ առկա են բոլոր նախադրյալները թե՛ գյուղատնտեսական և թե՛ արդյունաբերական արտադրանքի արտահանման աճի համար», - նշել է Անդրեյ Սլեպնյովը:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձել են Ժամանակավոր առևտրային համաձայնագրի իրականացման միջոցառումների համատեղ պլանի մշակմանը:

«Այս պլանում պետք է ներառվեն ԵԱՏՄ շահագրգիռ պետությունների և Մոնղոլիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժի ակտիվ բացահայտմանն ուղղված գործնական միջոցառումներ: Պլանը ձևավորելիս առաջին հերթին հաշվի ենք առնում գործարար համայնքի կոնկրետ հարցումները, այդ թվում՝ մաքսային հսկողության, առևտրում առկա տեխնիկական արգելքների և ՍԲՍ-միջոցների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ուղիների զարգացման մասով», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Անդրեյ Սլեպնյովը նաև մասնակցել է Ռուս-Մոնղոլական գործարար համաժողովի աշխատանքներին: Նա բիզնեսին ներկայացրել է վերոնշյալ պլանի իրականացման շրջանակներում լուծման ենթակա հիմնական խնդիրները:

Մասնավորապես, նշվել է Մոնղոլիայից մսի և մսամթերքի արտահանման ծավալների էական մեծացման նպատակը, այդ թվում՝ գործընկերոջ անասնաբուծության ոլորտը պատվաստանյութերով ապահովելու համատեքստում: Քննարկվել են Միության մաքսային կանոնների մասին մոնղոլական բիզնեսի իրազեկվածության բարձրացման միջոցները: Նախանշվել են ԵԱՏՄ պարտադիր պահանջներին մոնղոլական արտադրանքի համապատասխանության հաստատման բարդությունների լուծման հետագա քայլերը:

«Կան հարցեր, և դրանք միշտ չէ, որ պարզ են. մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի առևտուրը իրապես նկատելի աճ գրանցի: Բայց մենք պատրաստ ենք անցնել այս ճանապարհը մոնղոլական գործընկերների հետ միասին և բիզնեսին ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը», - ամփոփել է Անդրեյ Սլեպնյովը:


 

Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: Ներկայումս կողմերը կատարում են համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ վավերացման ընթացակարգերը:

 

Скачать исходники фотографий