Նոյեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և ՉԺՀ առևտրի փոխնախարար Յան Դունի համանախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը:
Նշվել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում որակական տեղաշարժ է տեղի ունեցել կողմերի առևտրատնտեսական շփումների կառուցվածքում և ուղղություններում: Այս պայմաններում հատկապես կարևոր է ջանքերը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք կարող են նպաստել հետագա հավասարակշռված զարգացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ցածր ածխածնային զարգացման ոլորտի ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ մշտական երկխոսություն հաստատելու և կլիմայական կարգավորման մեխանիզմների կատարելագործման հետ կապված առևտրային խոչընդոտների ռիսկերի համահարթեցման մասին, այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքում ածխածնային հետքի հաշվարկով:
ԵԱՏՄ պետություններն ու Չինաստանը կձգտեն բարձրացնել մատակարարումների շղթաների կայունությունը և դիմակայել ԱՀԿ կանոնների հետ անհամատեղելի առևտրային սահմանափակող միջոցներին:
Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունն ընդգծել է ՉԺՀ և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման զգալի ներուժը, որը հիմնված է համատեղ ջանքերի վրա: Նա նշել է, որ 2024 թվականի ապրիլին կայացած Համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստից հետո դրվել է Համաձայնագրի իրականացման էլ ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակը, և ընդլայնվել են փոխգործակցության ոլորտները:«Կողմերը կարևորել են բազմակողմ առևտրային համակարգը, որը բաց, կայուն և կանխատեսելի հիմք է ապահովել համաշխարհային տնտեսության գործունեության համար», — ասել է Անդրեյ Սլեպնյովը:
Կողմերն արձանագրել են «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ զուգակցման վերաբերյալ երկխոսություն հաստատելու պատրաստականություն համագործակցության ուղղություններով համատեղ գործողություններ մշակելու համար:«2024 թվականին գրանցվել է փոխադարձ առևտրի ծավալի ռեկորդ: Իսկ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր, ըստ մեր վիճակագրության, ապրանքաշրջանառությունն արդեն կազմել է 228.38 մլրդ դոլար», — հայտնել է Յան Դունը:
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել CIFER համակարգում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանք արտահանողներին գրանցման վերաբերյալ համատեղ սեմինար և ՍԲՍ միջոցների կիրառման մասով խորհրդակցություններ անցկացնելու մասով: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնյովը, սա կնպաստի չինական շուկա անասնաբուծության արտադրանքի մուտքի ընդլայնմանը և արտահանվող բուսական արտադրանքի տեսականու ավելացմանը (աշնանացան ցորեն և գարի, ցորենի թեփ, կանճրակի սերմ, ակվամշակույթի արտադրանքը և այլն):
Կողմերը համաձայնեցրել են մաքսային համագործակցության հարցերով ենթակոմիտեի նիստի անցկացումը, ի թիվս այլնի, նավիգացիոն կապարակնիքների կիրառման և մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի քննարկման համար:
Նախատեսված է դեղագործության, ներքին շուկայի պաշտպանության, պետգնումների և մրցակցության, էլեկտրոնային առևտրի, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի զարգացման ոլորտներում փոխգործակցությանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված երկխոսություն:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են նախապատրաստել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի արդիականացման տարբերակը: