Անդրեյ Սլեպնյով. «ԵԱՏՄ նոր առևտրային համաձայնագրերը թույլ կտան ավելի քան 300. հազար լրացուցիչ աշխատատեղ ստեղծել»
31.08.2026

Այսպես է հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Մոսկվայում՝ «Ռոսիա» ազգային կենտրոնում կայացած «Հայրենիքը մարդիկ են. Մեծ Եվրասիայի արարում» թեմատիկ միջոցառմանը։


«Եթե դեռ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների արտաքին առևտրում Արևմուտքի բաժինը 60% էր կազմում, ապա այսօր այն 20%-ից պակաս է։ Մինչդեռ գլոբալ Հարավի երկրների բաժինը 40-ից հասել է 80%, և սա՝ արտաքին առևտրի գործնականում չնվազող ծավալի դեպքում, — նշել է ԵՏՀ նախարարը։ — Մեզ հաջողվել է օպերատիվորեն ընդլայնել նախկին շուկաները, նորերը գտնել, նոր կապեր կառուցել»։

Անդրադառնալով գործող պայմանագրերին՝ Անդրեյ Սլեպնյովը որպես օրինակ նշել է Միության շրջանակներում ազատ առևտրի մասին ամենաառաջին՝ Վիետնամի հետ համաձայնագիրը, որի շնորհիվ մի քանի անգամ աճել են մսամթերքի, հանքային պարարտանյութերի, քիմիական և մետաղագործության արտադրանքի արտահանվող մատակարարումները։ Իսկ այդ աճի ետևում կանգնած է մեծ թվով աշխատատեղերի բացում, ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Նրա խոսքով՝ լավ հեռանկարներ ունեն նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ մտնող համաձայնագրերը, որտեղ ակնկալվում է ապրանքային մատակարարումների հավելյալ ավելացում շուրջ 12 միլիարդ դոլարով, ինչը ԵԱՏՄ տնտեսությունում կստեղծի շուրջ 160 հազար լրացուցիչ աշխատատեղ։

«Հնդկական ուղղությունը նույնպես խոստումնալից է։ Այստեղ մենք ակնկալում ենք մատակարարումների աճ շուրջ տաս միլիարդ դոլարի չափով։ Արդյունքում կավելանա բարձր արտադրողականությամբ ևս 180 հազար նոր աշխատատեղ», — ընդգծել է Անդրոյ Սլեպնյովը։

ԵՏՀ նախարարի կարծիքով՝ բազմաթիվ առևտրային համաձայնագրեր մեծ խթան են տարածաշրջանների տնտեսության ամրապնդման համար։ Մասնավորապես, Մոնղոլիայի հետ պայմանագիրը հատկապես նպաստում է Ռուսաստանի Իրկուտսկի մարզի, Բուրյատիայի և Տիվայի արդյունավետ զարգացմանը։ Այս կապակցությամբ ԵՏՀ նախարարը հայտարարել է սեպտեմբերին կայանալիք տարածաշրջանների երկրորդ համաժողովի և Մոնղոլիայի հետ համատեղ կոմիտեի առաջին նիստի մասին։

Թեմատիկ միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։


Скачать исходники фотографий