Անդրեյ Սլեպնևը ԵՏՀ-ում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ քննարկել է Հանրապետության նախաձեռնությունների հետ աշխատանքը
03.07.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆանիլ Քադիրովի հետ: Քննարկվել է 2025 թվականի հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հնչեցրած նախաձեռնությունների մշակումը:

Հիշեցնենք, Շավքաթ Միրզիյոևի առանցքային առաջարկներից մեկն առնչվում էր Եվրասիական վերաապահովագրական ընկերության աշխատանքներին Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, առևտրում թվային տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում փոխգործակցության առանձին ծրագրերի ձևավորմանը:

«ԵՏՀ-ն կարևորում է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության հետ բազմակողմ համագործակցության բարձր մակարդակը: Պատրաստակամություն ենք հայտնում սկսել նշված հարցերի շուրջ աշխատանքը Ուզբեկստանի կողմի գործնական առաջարկների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո», — նշել է Անդրեյ Սլեպնևը: