Աստանայում 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և երկկողմ հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդիի հետ:
Կողմերը նշել են Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներքին ընթացակարգերն ավարտելու բարձր աստիճանի պատրաստականության մասին:
«Հարգարժան պարոն նախարարի հետ համակարծիք էինք Համաձայնագրի գործնական իրականացմանը հնարավորինս արագ անցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս կապակցությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համապատասխան միջոցառումների պլանի մշակման, բիզնես առաքելությունների կազմակերպման և մեր փոխադարձ առևտրի զարգացմանը նպաստող այլ հարցերի շուրջ», - նշել է Անդրեյ Սլեպնյովը: