Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Անդրեյ Սլեպնևը ԱՄԷ արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ քննարկել է տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու հարցը
Անդրեյ Սլեպնևը ԱՄԷ արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ քննարկել է տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու հարցը
20.08.2024
Օգոստոսի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալի Զայուդիի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հիմնական հարցերը, որոնց լուծումը կնպաստի բանակցային գործընթացի արագ սուբստանտիվ ավարտին», — նշել է Անդրեյ Սլեպնևը։
ԱՄԷ հետ բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ Մինչ օրս կայացել է երեք բանակցային փուլ։