Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը»
15.07.2025

Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին:

«Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը:

Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում: