Նորություններ

29.09.2022 (Обновлено: 06.10.2022 13:17)

Անդրեյ Սլեպնևը ռուսական բիզնեսին հորդորել է ավելի ակտիվորեն մուտք գործել Իրանի և Եգիպտոսի շուկաներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը մասնակցել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ինտեգրման, առևտրամաքսային քաղաքականության և ԱՀԿ հարցերով կոմիտեի ընդլայնված նիստին, որն անցել է ՌԱՁՄ վարչության բյուրոյի անդամ Ալեքսեյ Մորդաշովի նախագահությամբ։

Օրակարգի շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում սակագնային քաղաքականության զարգացման հեռանկարներին, երրորդ երկրների հետ առևտրային նոր համաձայնագրերի ստեղծման շուրջ բանակցությունների առաջընթացին, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանության մոտեցումներին առնչվող հարցեր:

«Իրանի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններն այսօր առաջ մղված փուլում են։ Հրավիրում ենք գործարար համայնքին օգտվելու բացվող հնարավորություններից և հնարավորինս ակտիվորեն մուտք գործել այս տարածաշրջանի շուկաներ»,- հանդիպման մասնակիցներին դիմել է Անդրեյ Սլեպնևը։