Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են, որ համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին արդյունավետ բանակցությունների արագացված ձևաչափով անցկացմանն աջակցելուն ուղղված ճանապարհային քարտեզը:
Կողմերը նաև համաձայնեցրել են այնպիսի մոտեցում, որի պարագայում բանակցությունների առաջին փուլը կկայանա սույն թվականի նոյեմբերին Հնդկաստանում և նվիրված կլինի ապագա գործարքի առանցքային հարցերի քննարկմանը: Ընդ որում, դրան կնախորդեն Հանձնաժողովի ակտիվ խորհրդակցությունները հնդիկ գործընկերների և ԵԱՏՄ պետությունների հետ:
Նախարարները պայմանավորվել են բանակցություններին բազմակողմ աջակցություն ցուցաբերելու նպատակով կանոնավոր շփումների մասին: