Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Անդրեյ Սլեպնյովն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի հետ
Անդրեյ Սլեպնյովն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի հետ
14.10.2025
Հոկտեմբերի 14-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի հետ:Կողմերը քննարկել են երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ցանցի զարգացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքը, այդ թվում՝ 2025 թվականի ամռանը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ստորագրված Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի և Մոնղոլիայի հետ ստորագրված Ժամանակավոր առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ վավերացման ընթացիկ ընթացակարգերի համատեքստում:
«Հանձնաժողովը հատկապես գնահատում է Ռուսաստանի օրենսդիր իշխանության հետ փոխգործակցության ավանդաբար բարձր մակարդակը, որը կարևոր գործոն է արտաքին գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության բազմավեկտոր տնտեսական համագործակցության ամրապնդման համար», — նշել է ԵՏՀ նախարարը: