Անդրեյ Սլեպնևը Կազանում՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Նգուեն Հոնգ Զիենի հետ։
24.10.2024

Հոկտեմբերի 24-ին Կազանում՝ ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Նգուեն Հոն Դիենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը։

Նախարարները պայմանավորվել են Համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի վեցերորդ նիստն անցկացնել Եվրասիական տնտեսական միության տարածքում 2025 թվականի 1-ին եռամսյակում։ Միջոցառման վայրը և ամսաթիվը կորոշվեն ավելի ուշ։

Համատեղ կոմիտեն իրականացնում է ԵԱՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրագործման հետ կապված արդիական հարցերի քննարկում։ Մյուս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և մյուս կողմից՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման 10 տարին։