Նորություններ

21.11.2022 (Обновлено: 29.11.2022 16:46)

Անդրեյ Զախարովը՝ ԵԱՏՄ Դատարանի կոնֆերանսում. «Միության մասին պայմանագիրն ուղղակիորեն նախատեսում է արտադրողների պաշտպանության իրավունքը հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման միջոցով»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչության տնօրեն Անդրեյ Զախարովը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի «ԵԱՏՄ-ում արդարադատության հասանելիության արդյունավետության ապահովումը» միջազգային կոնֆերանսի նստաշրջանին։

«Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները միջազգային առևտրի կարգավորման գործիքներ են, որոնք լայնորեն կիրառվում են աշխարհում արտադրողներին աճած ներմուծումից, գնագցման ներմուծումից կամ սուբսիդավորվող ներմուծումից պաշտպանելու նպատակով: Միության մասին պայմանագիրն ուղղակիորեն նախատեսում է նման միջոցների կիրառմամբ պաշտպանվելու ԵԱՏՄ երկրների արտադրողների իրավունքը», - հիշեցրել է նա։

Ելույթը նվիրված էր ներքին շուկայի ուղղված միջոցների կիրառման ոլորտում ԵԱՏՄ օրենսդրության կատարելագործման արդիական ուղղություններին։

Նշվել են հակագնագցման տուրքերի կլանման միջոցի վերանայմանն առնչվող փոփոխությունները, որոնք ներառվել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին այսպես կոչված «Մեծ II» արձանագրությունում։

«Փոփոխությունները հնարավորինս արագ ուժի մեջ մտնելուց հետո արտադրողները ստիպված չեն լինի երկար սպասել տուրքի չափի վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար, եթե ակնհայտ է, որ միջոցը կիրառելուց հետո Միության շուկայում գինը չի փոխվել», - շեշտել է ԵՏՀ վարչության տնօրենը։

Անդրեյ Զախարովը ներկաներին հայտնել է, որ այժմ նախապատրաստվում է փոփոխությունների նոր փաթեթ, որով նախատեսվում են, մասնավորապես, անդամ պետությունների խորացված մասնակցությունը հետաքննություններին, սպառողների մտահոգությունների վերացման նոր գործիքներ, այսպես կոչված «տարածաշրջանային ոլորտի» դրույթների կատարելագործում, ինչպես նաև պաշտպանական միջոցների վերաբերյալ Հանձնաժողովի Կոլեգիայի «բացասական որոշման» նորմեր:

Պատասխանելով կոնֆերանսի մասնակիցների հարցերին՝ Անդրեյ Զախարովը նշել է, որ հետաքննություն իրականացնող մարմնի զեկույցներում հղումներ կան ոչ միայն ԱՀԿ համաձայնագրերի դրույթներին, այլև իրավակիրառ պրակտիկային, ինչը կարևոր է հետաքննության արդյունքներով եզրակացությունները հիմնավորելիս։ Վարչության տնօրենը ուշադրություն է դարձրել հետաքննության քվազիդատական ընթացակարգի շրջանակներում շահագրգիռ կողմերի իրավունքներին. եթե շահագրգիռ կողմերը սխալներ կամ իրավունքի սխալ կիրառում են տեսնում, նրանք հետաքննության ընթացքում կարող են օգտագործել իրենց ընթացակարգային հնարավորությունները, որպեսզի որոշումը ընդունվի՝ հաշվի առնելով նրանց մեկնաբանությունները և շահերը։