Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2026 թվականի սեպտեմբերի 6-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում էր ստացել, որի քննարկման արդյունքում 2026 թվականի ապրիլի 30-ին սկսվել է հակագնագցման կրկնակի հետաքննություն։
«ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի պահից 12 ամսվա ընթացքում», – հիշեցրել են ԵՏՀ առևտրային բլոկում:
Ուկրաինայից կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված անկար խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքի ձևով հակագնագցման միջոցը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի N 6 որոշմանը համապատասխան։ Տուրքը կազմում է մաքսային արժեքի 4.32-ից 18.96%՝ կախված արտադրող ընկերությունից։