Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ՉԺՀ-ից զոդովի խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է կրկնակի հետաքննության ժամկետով
ՉԺՀ-ից զոդովի խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է կրկնակի հետաքննության ժամկետով
20.01.2026
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երկարաձգել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող, կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված զոդովի խողովակների, փողակների և սնամեջ պրոֆիլների նկատմամբ հակագնագցման տուրքը մինչև 2026 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ:
Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2026 թվականի մարտի 13-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում է ստացել, որի քննարկման արդյունքում 2025 թվականի նոյեմբերի 13-ին սկսվել է կրկնակի հակագնագցման հետաքննություն։
«Եվրասիական տնտեսական միության նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում», — հայտնել են ԵՏՀ առևտրային բլոկում:
ՉԺՀ-ից ծագող զոդովի խողովակների նկատմամբ հակագնագցման միջոց էր սահմանվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 9-ի N 12 որոշմանը համապատասխան: Տուրքի չափը կազմում է մաքսային արժեքի 14.62%-ից մինչև 17.28%՝ կախված արտադրողից։