Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ապահովման համար անհրաժեշտ է օգտագործել էներգիայի տարբեր աղբյուրներ»
Ապրիլի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է «Էներգիայի այլընտրանքային աղբյուրների դերը ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կլոր սեղան:

Միջոցառման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ էներգետիկ ոլորտ զարգացման ռազմավարության հարցեր, ԵԱՏՄ-ում և աշխարհում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) օգտագործման, ջրածնային էներգետիկայի ընթացիկ վիճակը և հեռանկարները և դրանց դերը էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Նաև քննարկվել է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ համակարգին ԷՎԱ ինտեգրման հնարավորությունը, էներգետիկ անցման արդյունաբերական բազայի ձևավորումը և այլն:

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը կարևորել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացումը ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ամրապնդման համար: «Մեզ համար այս ուղղությունը երկարաժամկետ գերակայություն է, ուստի ԷՎԱ զարգացման պլաններն ամրագրված են մինչև 2030 և 2045 թվականները ԵԱՏՄ զարգացման ընդունված ռազմավարություններում: Ընդ որում, մեր էներգետիկ ռազմավարությունը ավանդական և այլընտրանքային էներգետիկայի ներդաշնակ և հավասարակշռված համադրությունն է», - նշել է նախարարը:

Հանդիպման մասնակիցները բանաձև են ընդունել, որով նշել են էներգետիկայի բնագավառի գիտության և հեռանկարային տեխնոլոգիաների ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, գիտնականների և մասնագետների միջև ԷՆԱ նախագծերի և կառուցման և շահագործման կուտակված պրակտիկ փորձի շարունակական տեղեկատվական փոխանակման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համար կադրերի նախապատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների, գիտափորձագիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներ:

 


Скачать исходники фотографий