ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է ապրիլի 22-ից 23-ը Բիշքեկում կայացած «Ղրղզստան՝ տարածաշրջանային հանգույց. միավորելով մայրցամաքները» միջազգային տրանսպորտային համաժողովին:
ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ ժամանակակից պայմաններում տրանսպորտային կապվածությունը դառնում է տնտեսության մրցունակության առանցքային գործոն, իսկ եվրասիական տրանսպորտային միջանցքները մնում են գլոբալ լոգիստիկայի հուսալի օղակ՝ չնայած աշխարհաքաղաքական տուրբուլենտությանը:
Ամբողջ տարածաշրջանի մասշտաբներով անխափան տրանսպորտային համակարգի ստեղծման և տրանսպորտային միջանցքների համակարգված զարգացման նպատակով նախարարն առաջարկել է համաժամացնել ԵԱՏՄ, ՇՀԿ և ԱՊՀ շրջանակներում կատարվող աշխատանքները:
Ելույթի ավարտին նախարարը միջոցառման մասնակիցներին հրավիրել է 2026 թվականի մայիսի 28-ից 29-ը Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողով: Համաժողովի շրջանակներում տրանսպորտային նստաշրջանների հիմնական թեմաներն այս տարի կդառնան ոլորտի թվայնացումը և արհեստական բանականության կիրառումը:«Այսօր, երբ ավանդական լոգիստիկ շղթաները բախվում են նոր մարտահրավերների, Եվրասիայի ցամաքային միջանցքները հաստատում են իրենց հուսալիությունը և մրցունակությունը: Մեր խնդիրն է՝ ոչ միայն պահպանել այս ներուժը, այլև մեծացնել այն՝համակարգելով տարածաշրջանի բոլոր ինտեգրացիոն միավորումների ջանքերը», - ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը:
Բիշքեկում կայացած Միջազգային տրանսպորտային համաժողովին մասնակցել են Շանհայի համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, լոգիստիկ ընկերությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ: