Արզիբեկ Կոժոշև. «Օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի կարևոր գործոն է»
17.09.2025

Այս հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը սեպտեմբերի 17-ին Մոսկվայում անցկացվող Network-2025 համաժողովի հարթակում կայացած «ԵԱՏՄ-ի կայուն ավիացիոն տրանսպորտ 2026-2035» թեմայով միջազգային խորհրդաժողովում:

ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացումը, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպումը: Հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ աշխատում է եվրասիական տարածքում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ», — նշել է Արզիբեկ Կոժոշևը:

Նախարարը հավելել է, որ ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացումը պահանջում է համալիր մոտեցում և մի շարք տարածաշրջանային միջոցների ներդրում՝ ներառյալ ԵԱՏՄ երկրների քաղաքացիական ավիացիայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը:

Միջոցառումը հարթակ է դարձել կայուն տրանսպորտի առավել արդիական հարցերով պետական իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագետների փոխգործակցության համար՝ շեշտը դնելով քաղաքացիական ավիացիային և դրա մուլտիմոդալ բաղադրիչին:

Խորհրդաժողովը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կայուն տրանսպորտի վերաբերյալ նախաձեռնությանը՝ նախատեսված 10-ամյա ժամանակահատվածի համար, որն սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից: