Արզիբեկ Կոժոշևը և Abu-Dhabi Ports ընկերությունների խմբի գլխավոր տնօրենը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների զարգացման հեռանկարները

Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության հեռանկարները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համատեքստում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Աբու Դաբի քաղաքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի և ։ Abu-Dhabi Ports ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Մոհամեդ Ժումա Ալ Շամիսիի միջև կայացած հանդիպման ընթացքում:


Ինչպես նշել է Արզիբեկ Կոժոշևը, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ միասին ակտիվ երկխոսություն է վարում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին մասնակցող երկրների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Թուրքմենստանի և Իրանի միջոցով երկաթուղով և այնուհետ՝ ծովային տրանսպորտով Արաբական Միացյալ Էմիրություններ և հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրում իրականացնելու վերաբերյալ։

ԵՏՀ նախարարի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ծրագրված թողունակությունը մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 41-45 մլն տոննա բեռ։

«Մեր երկրների կառավարությունների ղեկավարները և երկաթուղային տրանսպորտի փոխադրողները շահագրգռված են «Հյուսիս-Հարավ» միջանցքով Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ փոխադրումների զարգացմամբ, այդ թվում՝ «Եվրասիական Ագրոէքսպրես» նախագծի շրջանակներում»,- նշել է Արզիբեկ Կոժոշևը՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունը նոր առևտրային ուղիներ և նոր հնարավորություններ կբացի բոլոր շահագրգիռ կողմերի համար։



Իր հերթին Մոհամեդ Ժումա Ալ Շամիսին ընդգծել է լոգիստիկ գործոնի արդիականությունը տարածաշրջանի երկրների տնտեսությունների զարգացման համար և պատրաստակամություն հայտնել մեծացնել համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռների (ապրանքների) փոխադրումների զարգացման շրջանակներում։

Կողմերը պայմանավորվել են լոգիստիկայի ոլորտում, մասնավորապես՝ ծովային նավահանգիստների գոտիներում ժամանակակից թվային լուծումների կիրառման հարցում փորձի փոխանակման մասին:

Մոհամեդ Ժումա Ալ Շամիսին կողմ է արտահայտվել տվյալների փոխանցման հիման վրա «անխափան» փոխադրումների ապահովման և թղթային կրիչով փաստաթղթերից հրաժարվելու համար ԵԱՏՄ երկրների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացմանն ուղղված ԵՏՀ փորձագիտական խմբի աշխատանքներին Աբու Դաբի նավահանգիստների խմբի մասնագետների մասնակցության մասին Արզիբեկ Կոժոշևի առաջարկին:

 

Տեղեկանք.


AD Ports Group-ը ԱՄԷ-ի նավահանգստային, արդյունաբերական և լոգիստիկ օպերատորն է, խոշորագույն հոլդինգային ընկերությունը՝ աշխարհի բազմաթիվ կետերում խոշոր ձեռնարկությունների լայն պորտֆելով: AD Ports Group-ի ղեկավարության տակ է ԱՄԷ-ի տասը նավահանգիստ և տերմինալ: