Նորություններ

20.07.2022 (Обновлено: 26.07.2022 10:01)

Արզիբեկ Կոժոշևը նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հուլիսի 20-ից Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր անդամ (նախարար) է նշանակվել Արզիբեկ Կոժոշևը: Նրա իրավասության մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկայի և ենթակառուցվածքի զարգացման հարցերը:

ԵՏՀ նորանշանակ նախարարն ունի Ղրղզստանի պետական իշխանության մարմիններում ղեկավար աշխատանքի մեծ փորձ:

Նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում, Ղրղզստանի Հանրապետության Կառվարությանն առընթեր Ֆինանսական շուկայի կարգավորման և հսկողության պետական ծառայության նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների Կաբինետի Նախագահի Առաջին տեղակալի - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Նախագահի պաշտոնները:

Եղել է Ղրղզստանի Հանրապետության 6-րդ գումարման Ժոգորկու Կենեշի պատգամավոր:

Արզիբեկ Կոժոշևն ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և պետական քաղաքացիական ծառայության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: