Նորություններ

22.12.2022 (Обновлено: 17.01.2023 14:30)

Արզիբեկ Կոժոշևը ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարների հետ քննարկել է գազի ոլորտում փոխգործակցության առանցքային ուղղությունները

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգային մոտեցումները՝ այս տարվա դեկտեմբերի 9-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարների կողմից դրա ձևավորման սկզունքային հարցերի քննարկման արդյունքներով քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարները դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցությանը:
Հանդիպման մասնակիցները հաստատել են գազի ընդհանուր շուկայի գործունեության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ համատեղ ջանքերը համակարգելու իրենց պատրաստակամությունը և պայմանավորվել են շարունակել դրա ձևավորման աշխատանքները։
«Երկկողմ և եռակողմ ուղղություններով չկարգավորված մնացած հարցերի քննարկումն ու լուծումը մեզ թույլ կտա համակարգված մոտեցում մշակել եվրասիական «հնգյակի» շրջանակներում և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել գազի ոլորտում առկա տարաձայնությունների վերաբերյալ», - նշել է Արզիբեկ Կոժոշևը։
Ամփոփելով, ԵՏՀ նախարարը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Էներգետիկի օրվա և գալիք Նոր տարվա կապակցությամբ։