Նորություններ

20.09.2022 (Обновлено: 26.09.2022 16:48)

Արզիբեկ Կոժոշև. «Էներգառեսուրսների առևտրի կազմակերպումն առաջնահերթուղղություն է ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկական ռեսուրսների շուկաների ձևավորման համար»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը ծանոթացել է Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների առևտրի խոշորագույն հարթակի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի (ՍՊբՄԱՀԲ) գործունեությանը։
Բորսայի ղեկավարությունը ԵՏՀ պատվիրակությանը ներկայացրել է ապրանքների կազմակերպված շուկայի սկզբունքները և բացատրել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկական շուկաների ձևավորմանը իր մասնակցության հնարավորությունները։

Նավթագազային պաշարների բորսայական առևտրի կարգի քննարկման ընթացքում Արզիբեկ Կոժոշևն կարևորել է կազմակերպված առևտուրը եվրասիական «հնգյակի» երկրների տնտեսության և բնակչության համար այս ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների թափանցիկ և ոչ խտրական գնագոյացման ձևավորման համար:

Առանձին խոսակցության թեմա է դարձել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումը։ ՍՊբՄԱՀԲ-ը ներկայացրել է ժամկետային պայմանագրերով երկրների կողմից առաջարկվող էլեկտրաէներգիայի առևտրի օպերատորների միջև փոխգործակցության հնարավոր մեխանիզմները, որոնք թույլ կտան ձևավորել այս էներգառեսուրսի առևտրի ընդհանուր բորսայական շուկա: