Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է Ղրղզստանի տնտեսությանը նվիրված խորհրդաժողովին

ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը հոկտեմբերի 23-ին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) տեղի ունեցած գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում խոսել է եվրասիական ինտեգրման համատեքստում էներգետիկայի և տրանսպորտի զարգացման մասին։

ԵՏՀ նախարարը հայտնել է ԵԱՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալուց հետո Ղրղզստանի տնտեսական զարգացման դրական փոփոխությունների մասին։ Հատուկ անդնադարձ է կատարվել էներգետիկ և տրանսպորտային համակարգերի ստեղծման և արդիականացման հարցերին, որոնք էական ներդրում ունեն տնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության գործում։

Արզիբեկ Կոժոշևը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է էներգետիկ պաշարների շուկաների ձևավորման ընթացքը, Միության տրանսպորտային ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության առավել կարևոր նախագծերը, որոնց իրականացումը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

«Ղրղզստանի աշխարհագրական դիրքը և բարձր էներգետիկ ներուժը նախադրյալներ են ստեղծում տարածաշրջանի ոչ միայն տրանսպորտալոգիստիկ, այլև էներգետիկ ոլորտում առանցքային դերակատարներից մեկը դառնալու համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Նա շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը խորհրդաժողովի կազմակերպման բարձր մակարդակի համար։
Միջոցառմանը մասնակցել են Ղրղզստանի պետական իշխանության և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների և ֆինանսավորման ինստիտուտների ղեկավարներ։