Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Էներգահամակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) գործադիր քարտուղար Չեն Չժիցզյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային էներգետիկ համագործակցության հետագա զարգացումը, կայուն տեխնոլոգիաների առաջմղումը և գլոբալ էներգետիկ անցման պայմաններում ռազմավարական գործընկերության ամրապնդումը:
Անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ կլիմայական օրակարգը և կայուն էներգետիկ զարգացումը՝ ներառյալ էներգետիկ անցման արագացումը, էներգահամակարգերի թվայնացումը և ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը:
«GEIDCO-ն էական ավանդ է կատարում մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի սրընթաց աճող գլոբալ պահանջարկի բավարարման գործում: Այս ջանքերն առանցքային դեր են կատարում ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նպատակի իրականացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը:
ԵՏՀ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի ստորագրումը, որում նախանշված են ԵԱՏՄ-ի մինչև 2045 թվականը կլիմայական քաղաքականության և ածխածնասակավ զարգացման ոլորտի նպատակները:
Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ընդլայնել գործնական փոխգործակցությունը: