Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Անդրեվրասիական փոխադրումների համակարգող խորհրդի ղեկավար Միխայիլ Գոնչարովի հետ

Նոյեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի հետ:

Արզիբեկ Կոժոշևը Միխայիլ Գոնչարովին շնորհավորել է ԱՓՀԽ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել Համակարգող խորհրդի հետ համակարգային փոխգործակցության բարձրորակ մակարդակը։ 

ԵՏՀ նախարարը նշել է, որ համատեղ աշխատանքը կառուցվում է ԵՏՀ և ԱՓՀԽ միջև 2017 թվականին կնքված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Հաջողությամբ իրականացվել է նաև 2023-2024 թվականների փոխգործակցության պլանը։

Կողմերը քննարկել են 2025-2026 թվականների համագործակցության պլանը, որը ստորագրվել է այս տարի՝ հաշվի առնելով հեռանկարային նպատակները։

ԵՏՀ նախարարը նշել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատված 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի իրականացման համար ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ դա հիմք է հանդիսանում առաջիկա տարիներին ԵԱՏՄ տրանսպորտային համալիրի զարգացման համար, և դրա իրականացումից է մեծապես կախված ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխշահավետ համագործակցությունը շարունակելու և Եվրասիական տնտեսական միության կայուն և արդյունավետ գործող տրանսպորտային համակարգի ստեղծմանն ուղղված առաջիկա համատեղ միջոցառումներին Հանձնաժողովի և ԱՓՀԽ ակտիվ մասնակցության մասին։

Ներկայումս ԱՓՀԽ կազմում ընդգրված է 80 ընկերություն 19 երկրից, այդ թվում՝ Եվրոպայի, Ասիայի և ԱՊՀ երկրների երկաթուղիներ, առաջատար նավագնաց ընկերություններ, օպերատորներ և առաքիչներ, նավահանգիստներ և բեռնավարման ընկերություններ, պետական կազմակերպություններ, վարչակազմեր և գիտական կազմակերպություններ, հեռահաղորդակցության և շուկայավարման ընկերություններ, անվտանգության ծառայություններ և զանգվածային լրատվամիջոցներ: