Կողմերը մանրամասն քննարկել են ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հարցեր: Որպես ընթացիկ աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը նշվել է փոխադրման գործընթացի թվայնացումը, ինչը համապատասխանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից նախանշված նպատակներին: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձել են նավիգացիոն կապարակնիքների ներդրմանը և խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը:
Արզիբեկ Կոժոշևը հայտնել է ԵԱՏՄ բոլոր պետությունների մասնակցությամբ e-CMR էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրի կիրառման փորձնական նախագծի իրականացման մասին: Նա նշել է, որ Փորձնական նախագծի իրականացման հարցերով պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում կողմերը համաձայնեցրել են անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջ փաթեթը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում «հնգյակի» երկրների ինտեգրման հիմնական ուղղությունները: Մասնավորապես, խոսքը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների («ճանապարհային քարտեզի») պլանի նախապատրաստման մասին էր: Ակնկալվում է, որ ԵՏՀ խորհուրդը կհաստատի փաստաթուղթը մինչև տարեվերջ:
Առանձին ուշադրություն են դարձրել բեռնային ավտոփոխադրումների և անխափան տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցերին՝ ներառյալ անցակետերի աշխատանքի համաժամացումը:
Ամփոփելով՝ Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ 2026 թվականին Տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նախագահությունը կանցնի Ղազախստանի Հանրապետությանը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ Ղազախստանն իր նախագահության օրոք կապահովի ԵԱՏՄ տրանսպորտային ոլորտի ինտեգրացիոն գործընթացների զարգացման ակտիվ աշխատանքը: