Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է GEIDCO ղեկավարության հետ

Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի 2026 թվականի քաղաքական համաժողովի շրջանակներում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը և Գլոբալ էներգետիկ միավորման զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) լիազոր տնօրեն, միջազգային համագործակցության գծով ղեկավար Չեն Չժինցզյանը քննարկել են էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և GEIDCO համագործակցությունը։

Կողմերը քննարկել են էներգիայի մաքուր աղբյուրների զարգացման, կայուն էներգետիկայի մոդելին անցնելու և ցածր ածխածնային զարգացման նպատակների իրականացման ոլորտներում հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև խորհրդատվական օգնության տրամադրման, համապատասխան թրենինգների միջոցով վերականգնվող էներգետիկայի ոլորտի մասնագետների ուսուցման և որակավորման բարձրացման կազմակերպման հարցեր։

ԵՏՀ և GEIDCO հայտնել են, որ պատրաստակամ են հետագայում ևս զարգացնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։